• English
  • Հայերեն
  • 2015 թ. Հունվարի 31-ին, ժամը 12:00-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում  տեղի ունեցավ «Զարթոնք-89» ԲՀԿ-ի և «Երիտասադ լրագրողների առցանց կենտրոնի» համատեղ իրականացվող«150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագրի առաջին փուլի ամփոփումն ու երկրորդ փուլի մեկնարկը:  Հանդիպմանը մասնակցեցին  Երևանի և  ՀՀ 10 մարզերի  30 ներկայացուցիչներ:             Ողջունեցինք մարզային աշխատանքային խմբերին, ներկայացվեց  Գլոբալ Գիվինգում Զարթոնք-89 ԲՀԿ-ի հաջողությունները՝ Սուպերսթար դառնալու կապակցությամբ, որում մեծ դեր ունեցավ Գլոբալ Գիվինգի աշխատակազմը և…

    Հայերեն լեզվով անց է կացվել Օն-լայն Օլիմպիադա մարդու իրավունքների և լրագրության ոլորտներում, ՀՀ  9 մարզերի այն դպրոցներում, որտեղ ինտերնետ կապը հասանելի է: Իրականացվել է  լայնածավալ աշխատանքներ օլիմպիադայի մասին տեղեկատվությունը  տարածելու ՀՀ  բոլոր մարզերում, ինտերնետի, ռադիոյի, հեռուստատեսուտյան, օն-լայն լրատվամիջոցների  և  օն-լայն տեղեկատվական ծառայությունների,  ինչպես նաև մարզպետարանների միջոցով, իսկ Երևան քաղաքում  Օլիմպիադայի մասին տեղեկատվությունը տարածվել է, ինչպես…

    Հայաստանի հեռավոր բնակավայրերում ինֆորմացիայի պակասի պատճառով երեխաները չեն ստանում համապատասխան գիտելիքներ` առողջության պահպանման և հիգիենայի վերաբերյալ: Ծնողները հաճախ չունեն համապատասխան գիտելիքներ և չեն կարողանում նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել երեխաներին, ինչը կարող է մանկությունից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող երեխայի համար որոշ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ: Ծրագիրն իրականացվել է տեսական և գործնական պարապմունքների միջոցով` համապատասխան որակավորում ստացած մասնագետների…

    Հայաստանը գտնվում էր սոցիալ-քաղաքական վերափոխումների շրջանում: 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժն ու սկիզբ առած արցախյան  պատերազմը տնտեսության անկման, ծնողազուրկ, կարիքավոր երեխաների թվի կտրուկ աճի պատճառ դարձան: Նրանք  հոգեբանական աջակցության, ֆիզիկական առողջության և իրենց հասակակիցների հետ ինտեգրման   խիստ կարիք ունեին: Ծրագիրն իրականացվել է Վանաձորի  <<Թեժ լեռ>> հանգստյան գոտում` 3 հերթափոխով, 60 օր տևողությամբ: Փորձառու մանկավարժների և…

    Հայաստանում 1988թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և արցախյան պատերազմը ծնողազուրկ երեխաների թվի աճի պատճառ դարձան: Ֆինանսական ծանր պայմաններից ելնելով` այդ երեխաները հնարավորություն չունեին ստանալու բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Վերը նշված խնդիրներից ելնելով` կազմակերպությունն իրականացրել է իր առաջին ծրագիրը, որին առ այսօր մասնակցել են 120 երիտասարդ` Հայաստանի տարբեր մարզերից: Ծրագրի նպատակն էր` Արտաժամյա պարապմունքների միջոցով…

    Աշխարհի գրեթե 100 երկրներում ամեն տարի նոյեմբերի 19-ին նշվում է երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օր: Քանի որ Հայաստանում նույնպես առկա են երեխաների դեմ բռնությունների դեպքեր, «Զարթոնք-89՚ ԲՀԿ-ն, առնչվելով երեխաների խնդիրներին, կարևորեց  նոյեմբերի 19-ի մասին իրազեկել ՀՀ կառավարությանը և հանրությանը` հուսալով, որ Հայաստանը նույնպես կմիանա ամբողջ աշխարհին: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարբեր մարզերում և շարունակվում…

    Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը, գտնվելով մայրաքաղաքից հեռու, չեն օգտվում ինֆորմացիայի աղբյուրներից, ծանրաբեռնված են գյուղատնտեսական աշխատանքներով, հետևաբար բնակչությունն ունի առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքների պակաս, որը նրանց խիստ անհրաժեշտ է առօրյա կյանքում: Այս խնդրի լուծման համար կարևորեցինք համապատասխան բովանդակությամբ ծրագրի իրականացումը, որի համար ընտրվել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Թազագյուղ, Նորատուս, Ծակքար գյուղերը: Յուրաքանչյուր գյուղում դասընթացը տևել է…

    Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացման փուլում է: Հասարակական կազմակերպությունները դեռ նոր են սկսել ծավալել շատ կարևոր առաքելությամբ հասարակական գործունեություն: Չնայած այս հանգամանքին` դրանք այսօր  այնքան էլ հզոր ու զարգացած չեն և չունեն ֆինանսական կայունություն: Կազմակերպությունների կարողությունները զարգացնելու խնդիրը դիտարկվեց և վերլուծվեց մեր կողմից` որպես առաջնահերթություն: «Զարթոնք-89» ԲՀԿ-ն ևս այդ կազմակերպություններից մեկն է: Այն նույնպես կարիք ունի…

    «Երիտասարդական ուսումնասիրություններ առցանց ակումբում» Ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ շփվելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, կիսելու իրենց գաղափարները և հմտությունները, իրենց մարզերի հիմնախնդիրները բացահայտելու, հանրայնացնելու և լուծման ուղիներ փնտրելու: Մեր միջոցառումները և աշխատանքային մեթոդներն են: Առցանց ակումբի հիմնում: Վեբ կայքի զարգացում: Առցանց ֆորումների,…

    Ինձ էլ գրիչ տվեք Ծրագիրը վերաբերվում է ՀՀ մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ շփվելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, կիսելու իրենց գաղափարները և հմտությունները, իրենց մարզերի հիմնախնդիրները բացահայտելու, հանրայնացնելու, լուծման ուղիներ փնտրելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ՏՀՏ ոլորտում : Մեր միջոցառումները և աշխատանքային մեթոդներն են: Առցանց ակումբի հիմնում,…