• English
  • Հայերեն
  • Մեր մասին



    Առաքելությունը

     

    « Զարթոնք-89 » բարեգործական հասարակական կազմակերպությունը ձգտում է կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, բարեգործական ծրագրերի միջոցով նպաստել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների մտավոր, ֆիզիկական զարգացմանը, կյանքի բարելավմանը :

     
    Նպատակները

     

    • Օգնել խոցելի խմբի երեխաների, դեռահասների և երիտասարդների կրթության, առողջապահության, սոցիալական բնագավառներում կուտակված հիմնախնդիրների լուծմանը :
    • Իրականացնել կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, համայնքների զարգացման, ինչպես նաև կազմակերպության հզորացմանը նպաստող ծրագրեր :
    • Նպաստել միջմշակութային ուսուցման և երկխոսության, ինչպես նաև խաղաղության մշակույթի զարգացմանը, հանդուրժողականության մթնոլորտի տարածմանը ՀՀ-ում և աշխարհում :
    • Զարգացնել միջազգային և տեղական կազմակերպությունների միջև համագործակցությունը :
    • Նպաստել ՀՀ երիտասարդության առջև ծառացած խնդիրների լուծմանը և իրավագիտակցության բարձրացմանը :
    • Զարգացնել կազմակերպության կամավորական սեկտորը :
     
    Կազմակերպության կառուցվածքը

     

    Կազմակերպության բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ անգամ և ընդունում կարևոր որոշումները :
    Կազմակերպությունն ունի նաև խորհուրդ` բաղկացած յոթ անձից, որն իրականացնում է եռամսյա, ինչպես նաև արտահերթ նիստեր և որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեության վերաբերյալ :
    Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ղեկավար մարմինը կազմակերպության նախագահն է :
     

    Անձնակազմը

     

    Կազմակերպության ծրագրերում ներգրավվում են ինչպես պայմանագրային աշխատողներ, այնպես էլ համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ :
     
    Կամավորներ

     

    “Զարթոնք-89” ԲՀԿ-ն ունի զարգացած կամավորական սեկտոր: Այն ունի 50 երիտասարդ կամավորներ, որոնք ընդգրկված են Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև արտասահմանից և առցանց:
    Կամավորական սեկտորը բաղկացած է` ուսանողներից, աշակերտներից, ինչպես նաև մեր շահառուներից, որոնք չափահաս դառնալուն պես` իրենց ցանկությունն են հայտնել ընդգրկվելու կամավորական սեկտորում:
     

    Շահառուներ

     

    Կազմակերպության շահառուները խոցելի խմբի երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ են, որոնց թիվը կազմում է 6120:

     

    Կազմակերպությունը գրանցվել է 30. 01.1996թ.: