• English
  • Հայերեն
  • 150 Հայ երեխաների կրթության տրամադրում



    2015 թ. Հունվարի 31-ին, ժամը 12:00-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում  տեղի ունեցավ «Զարթոնք-89» ԲՀԿ-ի և «Երիտասադ լրագրողների առցանց կենտրոնի» համատեղ իրականացվող«150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագրի առաջին փուլի ամփոփումն ու երկրորդ փուլի մեկնարկը:  Հանդիպմանը մասնակցեցին  Երևանի և  ՀՀ 10 մարզերի  30 ներկայացուցիչներ:

                Ողջունեցինք մարզային աշխատանքային խմբերին, ներկայացվեց  Գլոբալ Գիվինգում Զարթոնք-89 ԲՀԿ-ի հաջողությունները՝ Սուպերսթար դառնալու կապակցությամբ, որում մեծ դեր ունեցավ Գլոբալ Գիվինգի աշխատակազմը և մարզային խմբերի աշխատանքը:

                Ծրագրի պատասխանատուները  ներկայացրին  յուրաքանչյուր համայնքում ծրագրի իրականացման ընթացքը, արդյունքները,  իրենց փորձը կիսեցին մյուսների հետ,  քննարկեցին ծրագրի հետագա անելիքները : Ծրագրի արդյունավետ իրականացման համար առաջին մրցանակային տեղը գրավեց Արարատի մարզի Խոր Վիրապ, երկրորդ մրցանակային տեղը  Լոռու մարզի, Վանաձոր , իսկ երրորդ մրցանակային տեղը՝  Շիրակի մարզի Առափի համայնքների  աշխատանքային խմբերը:

    Ծրագրի առաջին փուլին մասնակցել էին Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի 10 մարզային խմբերից 6-ը, որանց այժմ ավելացան մնացած 4-ը՝ Արմավիրի, Տավուշի, Կոտայքի և Սյունիքի մարզերը, որոնք ստանալով Զարթոնկ-89-ի կողմից ֆինանսական և տեխնիկական աջակցություն և խորհուրդներ, կսկսեն ծրագրի իրականացումը իրենց մարզերում:

    Ծրագիրը իրականացնելու ընթացքում մասնակիցները ձեռք են բերել բազում հմտություններ, գիտելիքներ և փորձ:
    Վերը նշեցինք, որ հանդիպման ժամանակ  վեց մարզերի ներկայացուցիչներն իրենց փորձը կիսեցին  մյուսների հետ, տվեցին իրենց խորհուրդները:
    Իսկ ծրագրի մասնակից վեց համայնքները ստացան ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ  ծրագիրը խորացված շարունակելու համար:

    Ջերմ մթնոլորտում բաժանվեցին մարզերի ներկայացուցիչները և մեծ ոգևորությամբ գնացին իրականացնելու այսքան կարևոր ծրագիրը: