• English
  • Հայերեն
  • Օն-լայն օլիմպիադա



    Հայերեն լեզվով անց է կացվել Օն-լայն Օլիմպիադա մարդու իրավունքների և լրագրության ոլորտներում, ՀՀ  9 մարզերի այն դպրոցներում, որտեղ ինտերնետ կապը հասանելի է: Իրականացվել է  լայնածավալ աշխատանքներ օլիմպիադայի մասին տեղեկատվությունը  տարածելու ՀՀ  բոլոր մարզերում, ինտերնետի, ռադիոյի, հեռուստատեսուտյան, օն-լայն լրատվամիջոցների  և  օն-լայն տեղեկատվական ծառայությունների,  ինչպես նաև մարզպետարանների միջոցով, իսկ Երևան քաղաքում  Օլիմպիադայի մասին տեղեկատվությունը տարածվել է, ինչպես ԶԼՄ-ների , ինտերնետի  միջոցով,  այնպես էլ    աշխատանքներ են տարվել  100 դպրոցներում, բաժանվել են  թերթոններ և այցեքարտեր, փակցվել են հայտարարություն  դպրոցներում  և ներկայացվել է Օն-լայն օլիմպիադա ծրագիրը:

    Արդյունքում ՀՀ 9 մարզերից (Սյունիք, Արարատ, Արմավիր, Գեղարքունիքի, Կոտայքի,  Լոռու, Տավուշի , Շիրակ, Երևան) մասնակցել են  710 աշակերտներ, նրանք ներկայացրել են ինչպես խմբային, այնպես էլ անհատական աշխատանքներ: Խմբային աշխատանքներ են ներկայացրել Ստեփանավանի թիվ 6, Գավառի թիվ 5 ,  Գեղանիստի  ավագ, Արմաշի ավագ,  Կապանի թիվ  2,   Վահրամաբերդի ավագ  Վանաձորի թիվ 11, Երևանի թիվ 83, 200 և 30 դպրոցները, իսկ մնացած շահառուները  ներկայացրել են անհատական աշխատանքներ ՀՀ  9 մարզերի դպրոցներից:

    Նպատակն է՝
    Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ նպաստել  դեռահասների և երիտասարդների շրջանում լրագրական հետազոտական  ունակությունների բարձրացմանը:

    Միջոցները

    • Վեբ կայքի առկայություն www.armolimp.am
    • Առաջադրանքներ կայքում տեղասրված
    • Մարդու իրավունքների և լրագրության ոլորտնեևում աշխատանքներ տեղադրված կայքում
    • Թեսթեր
    • Գովազդային հոլովակ
    • Լրատվամիջոցներ
    • Մրցանակներ

    Արդյունքները

    • Ծրագրի ավարտից հետո ընդլայնվել է մեդիա միջոցներից օգտվող պատանիների շրջանակը:
    • Մեր շահառուները սովորել են իրենց հետազոտական ստեղծագործական աշխատանքներում օգտագործեն թվային միջոցներ:
    • Մեծացնել է  նոր մեդիայի գործածումը լրացուցիչ կրթության ոլորտում
    • Մեր շահառուները սովորեցին  վաղ տարիքից ինտերնետը գործածել որպես կրթության և տեղեկատվության տարածման գործիք:

      Իրականացման տարին                 2011թ.
        Իրականացման վայրը                   Հայաստանի Հանրապետություն

    Շահառուները
    Երեխաներ, Ծնողներ, Ուսուցիչներ