• English
  • Հայերեն
  • Մեր սիրտն ու հոգին Ձեզ, երեխանե´ր



    Հայաստանը գտնվում էր սոցիալ-քաղաքական վերափոխումների շրջանում: 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժն ու սկիզբ առած արցախյան  պատերազմը տնտեսության անկման, ծնողազուրկ, կարիքավոր երեխաների թվի կտրուկ աճի պատճառ դարձան: Նրանք  հոգեբանական աջակցության, ֆիզիկական առողջության և իրենց հասակակիցների հետ ինտեգրման   խիստ կարիք ունեին:
    Ծրագիրն իրականացվել է Վանաձորի  <<Թեժ լեռ>> հանգստյան գոտում` 3 հերթափոխով, 60 օր տևողությամբ: Փորձառու մանկավարժների և համապատասխան մասնագետների միջոցով  կազմակերպվել են դասընթացներ, խաղեր, ներկայացումներ, հոգեբանական վերականգնողական աշխատանքներ:

    Ծրագիրը  6 տարի շարունակ իրականացվել է` ընդգրկելով շուրջ 2200 երեխաների, այդ թվում` ծնողազուրկ, կարիքավոր,  պատերազմական և ոչպատերազմական գոտու երեխաների:
    Մասնագետների և մանկավարժների հմուտ աշխատանքի շնորհիվ ունեցել ենք հետևյալ արդյունքները՝

    • երեխաները հանգստացել են, թոթափել հոգեկան լարվածությունը, ինչպես նաև վերականգնվել է նրանց առողջությունը,
    • զարգացել է երեխաների աշխատասիրությունը, սերը` բնության, արվեստի և սպորտի հանդեպ,
    • զարգացել են նրանց հոգևոր, ֆիզիկական կարողությունները,
    • խորացել են երեխաների գիտելիքներն իրենց իրավունքների  վերաբերյալ,
    • հայտնաբերվել և կանխարգելվել են երեխաների հիվանդությունները, նրանց տրվել են գիտելիքներ` առողջ ապրելակերպի մասին :

    Իրականացման տարին                1995 – 2001թթ.
    Իրականացման վայրը                   ՀՀ  Լոռու մարզ