• English
  • Հայերեն
  • Կրթության աջակցություն



    Հայաստանում 1988թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և արցախյան պատերազմը ծնողազուրկ երեխաների թվի աճի պատճառ դարձան: Ֆինանսական ծանր պայմաններից ելնելով` այդ երեխաները հնարավորություն չունեին ստանալու բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքներ:
    Վերը նշված խնդիրներից ելնելով` կազմակերպությունն իրականացրել է իր առաջին ծրագիրը, որին առ այսօր մասնակցել են 120 երիտասարդ` Հայաստանի տարբեր մարզերից:

    Ծրագրի նպատակն էր`

    • Արտաժամյա պարապմունքների միջոցով օգնել ՀՀ ծնողազուրկ երիտասարդներին՝ ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ  բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար :

    Ծրագրի ավարտից հետո ունեցել ենք հետևյալ արդյունքները՝

    • Մեր շահառուները բուհ ընդունվելու համար ստացել են բերել անհրաժեշտ գիտելիքներ:
    • Երիտասարդներն ընդունվել են տարբեր բուհեր` ըստ իրենց նախընտրած մասնագիտության:
    • Նրանց մի մասը տեղավորվել է աշխատանքի` ըստ մասնագիտության:

    Իրականացման տարին             1995 – 2005թթ.
    Իրականացման վայրը             ՀՀ Տավուշի մարզ, Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Երևան