• English
  • Հայերեն
  • Կարողությունների զարգացում



    Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացման փուլում է: Հասարակական կազմակերպությունները դեռ նոր են սկսել ծավալել շատ կարևոր առաքելությամբ հասարակական գործունեություն: Չնայած այս հանգամանքին` դրանք այսօր  այնքան էլ հզոր ու զարգացած չեն և չունեն ֆինանսական կայունություն: Կազմակերպությունների կարողությունները զարգացնելու խնդիրը դիտարկվեց և վերլուծվեց մեր կողմից` որպես առաջնահերթություն:

    «Զարթոնք-89» ԲՀԿ-ն ևս այդ կազմակերպություններից մեկն է: Այն նույնպես կարիք ունի կազմակերպության անդամների գիտելիքների բարձրացման, նորմալ աշխատանքային պայմանների, ինտերնետից օգտվելու հնարավորության զարգացման, տարբեր ՀԿ-ների հետ համագործակցության, փորձի փոխանակման և այլ հմտությունների ձեռքբերման: Հետևաբար, կազմակերպության ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու, կազմակերպության աշխատանքներն ընդլայնելու, ինչպես նաև կազմակերպության կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ համարեցինք վերը նշված խնդիրների լուծման նպատակով իրականացնել համապատասխան բովանդակության ծրագիր:
    Ծրագրի նպատակն էր՝ խորացնել կազմակերպության տեխնիկական և կազմակերպչական կարողությունները` շեշտը դնելով գործունեության զարգացման և ընդլայնման վրա:

    Ծրագրի ավարտից հետո ունեցանք հետևյալ արդյունքները ՝

    • Կազմակերպության 30 անդամ ստացել են համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Internet, Microsoft, Photo shop, Corel Draw, Web design):
    • 2 անդամ խորացրել են օտար լեզուների իմացությունը (ֆրանսերեն, անգլերեն):
    • 4 անդամ ձեռք են բերել ծրագրերի կառավարման գիտելիքներ:
    • Կազմակերպության աշխատանքները դարձել են ավելի արդյունավետ, շնորհիվ համակարգչային տեխնիկայի:

    Իրականացման տարին`            2001թ.