• English
  • Հայերեն
  • Ինձ էլ գրիչ տվեք



    Ինձ էլ գրիչ տվեք

    Ծրագիրը վերաբերվում է ՀՀ մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ շփվելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, կիսելու իրենց գաղափարները և հմտությունները, իրենց մարզերի հիմնախնդիրները բացահայտելու, հանրայնացնելու, լուծման ուղիներ փնտրելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու ՏՀՏ ոլորտում :

    Մեր միջոցառումները և աշխատանքային մեթոդներն են: Առցանց ակումբի հիմնում, առցանց ակումբի ընդլայնում,  Վեբ կայքի պատրաստում, հանդիպումների կազմակերպում ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում, նոր գիտելիքների տրամադրում մեր շահառուներին ՏՀՏ ոլորտում:

    Նպատակներն են՝
    Զարգացնել և ընդլայնել Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը ՀՀ 11 մարզերում. բարձրացնել մեր շահառուների գիտելիքների մակարդակը մեդիա լրագրության և ՏՀՏ ոլորտներում. մարզերում ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը իրենց համայնքների զարգացման գործընթացին. նպաստել Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պատանիների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը. օգնել երիտասարդ լրագրողներին բացահայտելու նոր մեդիայի կիրառման և տարածման անսպառ հնարավորությունները. բացահայտել և խրախուսել երիտասարդ լրագրողների շրջանում լավագույն նյութերը, հոդվածները: ընդլայնել առցանց ակումբի անդամների թիվը. կազմակերպվել հանդիպումներ տարբեր մարզերի դպրոցների բարձր դասարանի աշակերտների հետ. նախատեսվում է տարբեր մարզերի երիտասարդ լրագրողների համար քննարկումներ, սեմինարներ, լրագրողական դասընթացներ ու փորձի և գիտելիքի փոխանակում. հետևել գյուղերում ու հատկապես սահմանամերձ շրջաններում բնակվողների աշխատանքներին, նրանց խրախուսել ավելի հաճախ. խթանել համագործակցությունը այս ոլորտի այլ հասարակական կազմակերպությունների, կրթական պորտալների, տարբեր մարզերում գործող երիտասարդական միությունների, ԶԼՄ-ների, դպրոցների աշակերտական խորուրհդների հետ. Նպաստել ՀՀ հայտնի լրագրողների, բլոգերների հետ հանդիպումների կազմակերպմանը մարզերի մեր շահառուների հետ:

    Միջոցները

    • Հանդիպումների կազմակերպում ՀՀ մարզերի դպրոցներում: 2 սեմինարների  կազմակերպում Երևանում և Վանաձորում:
    • Նոր կայքի պատրաստում:
    • Առցանց ակումբի  ընդլայնում:

    Արդյունքները

     

    • Մեր շահառուների մոտ կբարձրանա լրագրողական, ստեղծագործական, հետազոտական հմտությունները:
    • Նրանք ձեռք կբերեն նոր գիտելիքներ Մեդիա և ՏՀՏ ոլորտներում:
    • Կընդլայնվի Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը:
    • Մասնակիցները կբարձրացնեն իրենց համայնքի հիմնախնդիրները, ինչպես նաև իրենց հուզող հարցերին կտրվեն մասնագիտական պատասխաններ:
    • Նրանք կշփվեն տարբեր մարզերի իրենց հասակակիցների հետ, կփոխանակեն իրենց հմտությունները և փորձը:
    • Կմեծանա երիտասարդ լրագրողների մոտ մեդիայի օգտագործման հնարավորությունը: Կմեծանա նոր մեդիայի գործածումը լրացուցիչ կրթության ոլորտում:
    • Կընդլայնվի նոր մեդիա միջոցներից օգտվող երիտասարդների շրջանակը :
    • Ծրագիրը կնպաստի մասնակիցների ազատ խոսքի և մտածողության ձևավորմանը: