• English
  • Հայերեն
  • Երիտասարդական ուսումնասիրություններ առցանց ակումբում



    «Երիտասարդական ուսումնասիրություններ առցանց ակումբում»

    Ծրագիրը վերաբերվում է Երևան քաղաքի և մարզերի այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են լրագրությամբ, բայց չունեն հնարավորություն միմյանց հետ շփվելու, հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, կիսելու իրենց գաղափարները և հմտությունները, իրենց մարզերի հիմնախնդիրները բացահայտելու, հանրայնացնելու և լուծման ուղիներ փնտրելու: Մեր միջոցառումները և աշխատանքային մեթոդներն են: Առցանց ակումբի հիմնում: Վեբ կայքի զարգացում: Առցանց ֆորումների, քննարկումների, կազմակերպում: ՀՀ բոլոր մարզերի երիտասարդ քաղլրագրողների համար լրագրության ոլորտում մրցույթների, կազմակերպում` տարբեր թեմաներով (սոցիալական, տնտեսական, մշակութային): Լավագույն աշխատանքների, հոդվածների, խրախուսում:

    Նպատակներն են՝

    նպաստել 300 երիտասարդ քաղլրագրողների , Հայաստանի տարբեր մարզերից, առցանց ակումբի ստեղծմանը: Հայաստանի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կրիառմամբ նպաստել երիտասարդների շրջանում լրագրողական, հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը: Ստեղծել մի վիրտուալ կրթական միջավայր, որտեղ նոր մեդիայի տված հնարավորությունները կօգտագործվեն ի շահ երիտասարդների, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաները կօգտագործվեն, որպես կրթական պրոցեսի ակտիվ գործոն և նրանք իրենց հուզող հարցերի պատասխանները կստանան այդ միջավայրում: Օգնել երիտասարդ քաղլրագրողներին բացահայտելու նոր մեդիայի կիրառման և տարածման անսպառ հնարավորությունները: Բացահայտել և խրախուսել երիտասարդ քաղլրագրողների շրջանում լավագույն նյութերը, հոդվածները: Հնարավորություն տալ տարբեր մարզերի երիտասարդ քաղլրագրողների փորձի և մշակութային փոխանակության:

    Միջոցները

    • Ֆորումների, քննարկումների , մրցույթների կազմակերպում:
    • Կայքի թարմացում, նոր նյութերի տեղադրում :
    • Առցանց ակումբի հիմնում

    Արդյունքները

    • Մեր շահառուների մոտ կբարձրանա լրագրողական, ստեղծագործական, հետազոտական հմտությունները:
    • Նրանք կսովորեն խնդրի, իրավիճակի ճիշտ մեկնաբանում : Իրազեկված կլինեն 4-րդ իշխանության, լրագրողական էթիկայի մասին: Կձևավորվի վերլուծողական միտք:
    • Մասնակիցները կբարձրացնեն իրենց համայնքի հիմնախնդիրները, ինչպես նաև իրենց հուզող հարցերին կտրվեն մասնագիտական պատասխաններ:
    • Կմեծանա երիտասարդ քաղլրագրողների մոտ մեդիայի օգտագործման հնարավորությունը: Կմեծանա նոր մեդիայի գործածումը լրացուցիչ կրթության ոլորտում:
    • Կընդլայնվի նոր մեդիա միջոցներից օգտվող երիտասարդների շրջանակը :
    • Ծրագիրը կնպաստի մասնակիցների ազատ խոսքի և մտածողության ձևավորմանը:
    • Մարզերում շահառուների մոտ կնվազի ինֆորմացիայի պակասը լրատվության ոլորտում և կընդլայնվի նոր մեդիայի օգտագործումը քաղաքացիական լրատվության շրջանակում: