• English
  • Հայերեն
  • Երեխաների դեմ բռնությունների կանխարգելում



    Աշխարհի գրեթե 100 երկրներում ամեն տարի նոյեմբերի 19-ին նշվում է երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օր: Քանի որ Հայաստանում նույնպես առկա են երեխաների դեմ բռնությունների դեպքեր, «Զարթոնք-89՚ ԲՀԿ-ն, առնչվելով երեխաների խնդիրներին, կարևորեց  նոյեմբերի 19-ի մասին իրազեկել ՀՀ կառավարությանը և հանրությանը` հուսալով, որ Հայաստանը նույնպես կմիանա ամբողջ աշխարհին:
    Ծրագիրն իրականացվել է Հայաստանի տարբեր մարզերում և շարունակվում է առ այսօր, որին մասնակցել են 3390 շահառու: «Զարթոնք-89՚ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվել է երեխաների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներից կազմված աշխատանքային խումբ: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` նվիրված երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվան:

    Ծրագրի նպատակներն էր՝

    • Երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին իրազեկել երեխաների դեմ կատարվող բռնությունների մասին,
    • Կառավարությանը տեղյակ պահել նոյեմբերի 19-ը` երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օր ճանաչելու մասին:

    Ծրագրի ավարտին ունեցանք հետևյալ արդյունքները՝

    • Կազմակերպությունը դարձավ «Երեխաների դեմ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվա» կոալիցիայի անդամ:
    • Հայաստանը ևս մասնակցեց այս կարևոր օրվա ճանաչման գործընթացին:
    • Երեխաներն իրազեկվել են բռնությունների տարբեր ձևերի, ինչպես նաև աշխարհում տեղի ունեցող նմանատիպ երևույթների մասին:
    • ՀՀ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, դպրոցները տեղեկացվել են նոյեմբերի 19-ի` երեխաների դեմ բռնությունների կանխարգելման օրվա մասին:

    Իրականացման տարին`                 2003- 2004թթ.
    Իրականացման վայրը`                   Հայաստանի Հանրապետություն