• English
  • Հայերեն
  • Առողջություն և հիգիենա



    Հայաստանի հեռավոր բնակավայրերում ինֆորմացիայի պակասի պատճառով երեխաները չեն ստանում համապատասխան գիտելիքներ` առողջության պահպանման և հիգիենայի վերաբերյալ: Ծնողները հաճախ չունեն համապատասխան գիտելիքներ և չեն կարողանում նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել երեխաներին, ինչը կարող է մանկությունից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող երեխայի համար որոշ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ:

    Ծրագիրն իրականացվել է տեսական և գործնական պարապմունքների միջոցով` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից: Ծրագրին մասնակցել են 2400 երեխա և դեռահաս, որի ավարտին բաժանվել են հիգիենիկ պարագաների փաթեթներ և դեղորայքի արկղիկներ: Ունեցել ենք  նաև զրույցներ մեծահասակների համար` առողջ ապրելակերպի թեմաներով : Ծրագրի նպատակն էր՝ բարձրացնել երեխաների իրազեկությունը առողջության և հիգիենայի վերաբերյալ:

    Ծրագրի ավարտից հետո ունեցել ենք հետևյալ արդյունքները՝

    • Դասընթացի սկզբում և վերջում անցկացրած թեստավորման արդյունքերը ցույց տվեցին, որ 60 տոկոսով բարձրացել է երեխաների գիտելիքների մակարդակը առողջության և հիգիենայի վերաբերյալ:
    • Դասընթացի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կիրառել և փոխանցել են շրջապատի մեծահասակներին:
    • Մասնակիցները ստացել են հիգիենիկ պարագաներ և դեղորայքի արկղիկներ:
    • Նվազել է վարակիչ հիվանդություններով տառապող շահառուների թիվը: