• English
  • Հայերեն
  • Առաջին բուժօգնության հիմունքները



    Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը, գտնվելով մայրաքաղաքից հեռու, չեն օգտվում ինֆորմացիայի աղբյուրներից, ծանրաբեռնված են գյուղատնտեսական աշխատանքներով, հետևաբար բնակչությունն ունի առաջին բուժօգնության վերաբերյալ գիտելիքների պակաս, որը նրանց խիստ անհրաժեշտ է առօրյա կյանքում:
    Այս խնդրի լուծման համար կարևորեցինք համապատասխան բովանդակությամբ ծրագրի իրականացումը, որի համար ընտրվել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Թազագյուղ, Նորատուս, Ծակքար գյուղերը: Յուրաքանչյուր գյուղում դասընթացը տևել է չորս օր` հինգական ժամով: Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ` համապատասխան որակավորում ստացած բժշկի և բուժքույրերի կողմից: Հրատարակվել է գրքույկ` Առաջին օգնության հիմունքներ՚, որը ծրագրի ավարտից հետո բաժանվել է դասընթացի մասնակիցներին:

    Ծրագրի նպատակն էր`
    Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Թազագյուղ, Նորատուս, Ծակքար գյուղերում պատրաստել առաջին բուժօգնության ուսուցանողներ, որոնք իրենց գիտելիքները և հմտությունները կփոխանցեն դպրոցի աշակերտներին և գյուղացիներին: Ծրագրի ավարտից հետո ունեցանք հետևյալ արդյունքները՝

    • Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Թազագյուղ, Նորատուս, Ծակքար գյուղերում պատրաստվել  են առաջին բուժօգնության ուսուցանողներ:
    • Ծրագրի ավարտին 40 տոկոսով բարձրացել է մասնակիցների առաջին օգնության վերաբերյալ գիտելիքների մակարդակը:
    • Դասընթացի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կիրառել և փոխանցել են դպրոցականներին և գյուղի բնակիչներին:
    • Նշված վայրերում պակասել է դժբախտ պատահարներից առաջացող բարդությունների թիվը:

    Իրականացման տարին`               2002թ.
    Իրականացման վայրը`                ՀՀ  Գեղարքունիքի մարզ