• English
  • Հայերեն
  • Նախագահի Խոսքը

    Սիրելի՛ այցելու, բարի գալուստ Զարթոնք-89 ԲՀԿ վեբ էջ: Ըստ իս, կարող են զարգանալ, հզորանալ և շարունակել իրենց գործունեությունը այն ՀԿ-ները, որոնք հիմնվել են մի որևէ խնդրի շուրջ՝ ունենալով որոշակի մարտավարություն և շահառուների խումբ: Ահա այս հենքի վրա էլ, երկրաշարժից անմիջապես հետո, 1989թ. հիմնվեց Զարթոնք-89 Բարեգործական հասարակական կազմակերպությունը և իր առջև նպատակ դրեց՝ լուծել կարիքավոր երեխաների, դեռահասների և երիտասարդների կրթական, առողջապահական, իրավունքների պաշտպանության խնդիրները: Իրավամբ կարելի է ասել, որ Զարթոնք-89 ԲՀԿ-ն վերոհիշյալ գաղափարախոսության կրողն է, ինչն էլ տարիներ շարունակ հանդիսացել է նրա հաջողության գրավականը: Երկու տասնամյակից ավել է Զարթոնք-89 ԲՀԿ-ն մարդասիրական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, որի շրջանականերում իրականացվել են պատերազմից տուժած երեխաներին տրվող հոգեբանական ու նյութական, երեխաների կրթության և առողջության աջակցության, ամառային հանգստի, առողջ ապրելակերպի ուսուցման, երեխաների հանդեպ բռնությունների, երեխայի աշխատանքի չարաշահման կանխարգելման ծրագրեր: Կազմակերպության զարգացման ու հզորացման համար մեծ խթան է հանդիսանում նաև կամավորական սեկտորը, որը իր ուրույն տեղն ու դերն ունի կազմակերպության աշխատանքներում: Մեր ծրագրերում, բացի պայմանագրային աշխատողներից, ներգրավվում են տարբեր մասնագիտություններ ունեցող կամավորներ, որոնց աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում ծրագրերի իրականացումը: Աներկբա է, որ աշխատանքները երեխաների, դեռահասների և երիտասարդների հետ անվերջ են, անսահման: Այդ է պատճառը, որ ներկայումս մշակվում են հետագա նոր ծրագրեր, որոնք կնպաստեն մեր շահառուների հոգևոր և ֆիզիկական զարգացմանը: Հուսով եմ, որ այսուհետև ևս կգտնվեն շահագրգիռ կազմակերպություններ, անհատ բարերարներ, որոնց հետ կարող ենք համագործակցել, ինչը կխթանի կազմակերպության գործունեության ընդլայնմանն ու շահառուների թվի ավելացմանը, որի արդյունքում էլ ավելի կամրապնդվեն ու կկայունանան մեր նվաճումներն ու ձեռքբերումները: Մենք կոչ ենք անում Ձեզ ևս մասնակից դառնալ այս մեծ առաքելությանը՝ հրավիրելով սերտ համագործակցության մեր ժողովրդի առավել անապահով զավակներին սատար կանգնելու գործում։ Հրավիրելով Ձեզ համագործակցության` վստահ եմ, որ մեր փորձառությունն ու գիտելիքները զուգակցվելով Ձեր եռանդի հետ, կարող ենք հրաշքներ գործել։
    Նորություններ

    2015 թ. Հունվարի 31-ին, ժամը 12:00-ին, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում  տեղի ունեցավ «Զարթոնք-89» ԲՀԿ-ի և «Երիտասադ լրագրողների առցանց կենտրոնի» համատեղ իրականացվող«150 հայ երեխաների կրթության տրամադրում» ծրագրի առաջին փուլի ամփոփումն ու երկրորդ փուլի մեկնարկը:  Հանդիպմանը մասնակցեցին  Երևանի և  ՀՀ 10 մարզերի  30 ներկայացուցիչներ:             Ողջունեցինք մարզային աշխատանքային խմբերին, ներկայացվեց  Գլոբալ Գիվինգում Զարթոնք-89 ԲՀԿ-ի հաջողությունները՝ Սուպերսթար դառնալու կապակցությամբ, որում մեծ դեր ունեցավ Գլոբալ Գիվինգի աշխատակազմը և…